TravelLine: Аналитика

Հյուրանոցի մասին-President Hotel by Hrazdan Hotel CJSC, ք. Երևան

President hotel-ը վերանորոգվել է 2018 թվականին։ Մեր հյուրանոցում կենտրոնացված է Երևանի կոլորիտը և եվրոպական լավագույն ծառայությունների համադրությունը։ Հյուրանոցը գտնվում է Երևանի ընդարձակ կենտրոնում։ President hotel-ից քաղաքի կենտրոն կարող եք հասնել 10 րոպեյում ոտքով, 5՝ մեքենայով: Հյուրանոցից օդանավակայան կարելի է հասնել 15 րոպեում մեքենայով/տաքսիով ։

Բնակության պայմաններ

President hotel–ն առաջարկում է իր հյուրերին հարմարավետ սենյակներ բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Դուք կհմայվեք մեր սենյակների ջերմ, գունեղ դեկորով և օրիգինալ դիզայնով: Նրանց, ովքեր կնախընտրեն մնալ մեր հյուրանոցում, կառաջարկվի երկու մեկտեղանոց կամ երկտեղանոց մահճակալ օրթոպեդիկ ներքնակներով, բարձրորակ սպիտակեղենով, վերմակներով և բարձերով: Յուրաքանչյուր սենյակ ունի օդորակիչ, սառնարան, վարսահարդարիչ, հեռախոս, մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց արբանյակային ալիքներով և անվճար Wi-Fi: Հյուրանոցն ունի վերելակներ։ Անձնակազմի կողմից խոսվող լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Անվճար չեղարկում ժամանումից 24 ժամ առաջ:

Կանոններ և պայմաններ

ժամանումից 24 ժամից պակաս ժամանակ չեղարկելու դեպքում հյուրից գանձվում է առաջին գիշերվա վճար: