“President hotel” հյուրանոցը իր հյուրերին առաջարկում է բոլոր հարմարություններով հագեցած բարձրակարգ ձևավորմամբ սենյակներ։ Մեր հյուրանոցը նախընտրողներին սենյակում սպասում են մեկտեղանի կամ երկտեղանի մահճակալներ՝ օրթոպեդիկ մատրասներով, որակյալ ճերմակ սպիտակեղենով, վերմակներով և բարձերով։
Համարներից յուրաքանչյուրում առկա է օդորակիչ, սառնարան, ֆեն, հեռախոս, մինի բար, հարթէկրան հեռուստացույց, արբանյակային հեռուստաալիքներ և անվճար Wi-Fi կապ։
“President hotel” հյուրանոցի հարմարավետ պայմանները և շուրջօրյա սպասարկումը կբավարարի նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերի ցանկությունները։

Ռեստորան և բար
Հյուրանոցի ռեստորանում առաջարկվում է տարատեսակ նախաճաշ՝ համեմված հայկական շնչով, իսկ ճաշին և ընթրիքին հյուրերին առաջարկվում է հայկական և եվրոպական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ։
Մեր գեղեցիկ կահավորված ռեստորանում կարելի է կազմակերպել նաև խնջույքներ, ընտանեկան հանդիսություններ, հարսանիքներ, կորպորատիվ միջոցառումներ և ցանկացած խելահեղ գաղափար։ Ռեստորանը նախատեսված է 150 անձի համար:
Հյուրանոցի տարածքում գործում է նաև լոբբի-բար և բացօթյա սրճարան, որոնցում առկա է գինիների լայն ընտրանի, կարող եք պատվիրել կոկտեյլներ և այլ ալկոհոլային խմիչքներ։

Բացօթյա լողավազան
Սեզոնային բացօթյա լողավազան․ գործում է հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Աշխատանքային ժամերն են՝ 10։00-20։00-ն
Մեծերի համար
6000 դրամ՝ երկուշաբթիից ուրբաթ
8000 դրամ՝ շաբաթ և կիրակի օրերին։
Երեխաների համար
5000 դրամ՝ մինչև 12 տարեկանների համար

Լվացքատուն

Միջոցառումներ

Տրանսֆեր

Տուրեր
“President hotel” հյուրանոցը վերանորոգվել է 2018 թվականին՝ Երևանի խտացված կոլորիտով և եվրոպական լավագույն ծառայությունների համադրմամբ։ Հյուրանոցը գտնվում է Երևանի Մեծ կենտրոնում։ Հրազդան հյուրանոցից քաղաքի կենտրոն ոտքով կարելի է հասնել 10 րոպեում, իսկ մեքենայով՝ 5։